close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարսանիք ու Եռաբլուր

Քաղաքական

28 Հունվարի 2022, 14:41
 Հարսանիք ու Եռաբլուր

Փառահեղ հաղթանակներով և պատերազմական գերծանր ժամանակներում ձևավորված Հայոց բանակն իր վերականգնման 30-րդ տարեդարձը նշում է հակասական պայմաններում և իր ժողովրդի մոլոր ու շփոթ հոգեվիճակում: Ի լրումն, այսպես կոչված «վերնախավը», սկսած՝ վարչապետի ու «գլխավոր հրամանատարի» պաշտոնն զբաղեցնողից, պաշտպանության նախարարից ու վերջացրած «գեներալիտետ-սպայակույտով» դրսևորում են այնպիսի վարք, որն ավելի վատն է իր բովանդակությամբ, քան՝ խնջույքը ժանտախտի ժամանակ:

Իր ձևավորման մեկնարկում Հայոց բանակը «Հարսանիք լեռներում» էր պլանավորում և արեց այդ հարսանիքը, որ երևակայության անհնարինից էլ այն կողմ էր թվում՝ Շուշին ազատագրվեց:

Գրեթե 30 տարի անց, իր կիսագոյության վիճակում, հազարավոր զոհերի, ծանրագույն կորուստների ենթարկվելու, կառավարիչների անպիտանության քավության նոխազի վերածվելու պայմաններում էլի… հարսանիք է: Այս անգամ՝ բառի ամենաուղիղ և ցուցադրական-հոռի իմաստներով: Ու դա ոչ միայն խոսուն է, այլև հատկանշական, բնորոշիչ իրողություն:

Ոչ ոք չի ասում, թե այս կամ այն անձը չպետք է ամուսնանա կամ ընտանիք կազմի: Ի վերջո, դա նրա անձնական գործն է: Բայց երբ առանձնա վերցրած անձը զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, ապա նա պետք է գոնե որոշ բարոյական համարժեքություն ունենա: Առավել ևս, երբ տվյալ անձը կարկառուն ներկայացուցիչն է այն քաղաքական խմբոնի, որի տակնուգլուխ գործունեությունն ու վարած քաղաքականությունը հանգեցրել են աղետալի հետևանքների:

Մեկը, ում ներկայացրած քաղաքական խմբավորման պատճառով Հայոց բանակը ծանրագույն կորուստներ է կրել, մեծապես քայքայվել է, կորցրել իր մարտունակ ու պատրաստված սպայակազմի զգալի մասին, այսօր, ոչ միայն «օլիգարխի հարսանիք» է անում, այլև այդ ամենը հատուկ ցուցադրության է դրվում:

Ի՞նչ են ուզում դրանով ապացուցել: Որ թքա՞ծ ունեն իրենց իսկ կողմից թշվառության հասցված, տուգանքների ու թանկացումների միջոցով Նիկոլի ու իր նախարար-մախարարների կողմից «կթու կով» դիտարկվող  ժողովրդի վրա էլ, այդ ժողովրդի զավակների հաշվին ձևավորվող բանակի վրա էլ, զոհվածների ու հաշմվածների վրա էլ:

Ի՞նչ են ն ցույց դնում, ի՞նչ են ուզում ասել, որ ցինիզմի անմրցելի չեմպիոննե՞ր են:

Որպտեղի՞ց այդ նորելուկ պաշտոնյա քեզ այդքան ոչ կոռուպցիոն միջոցներ, ՔՊ-ի օլիգարխնե՞րն են «հաշիվը փակել»…

Ու ոչ պակաս խորհրդանշական է, որ Հայոց բանակի 30-րդ տարեդարձի նախօրեին երկրաքանդները իծաշարուկ կորոնավարակի տակ ընկան, իրենց պաշտամունքի առարկա, կուռք ու չգիտեմ, թե է՛լ ինչ Փաշինյանի գլխավորությամբ: Ու, իբր այդ պատճառով հետաձգեցին Հայոց բանակի օրվա կապակցությամբ իբր նախատեսած ինչ-որ ընդունելություն կամ հանդիսավոր պաշտոնական միջոցառում: Սրանք, որ իրենց ամբողջ գիտակցական կյանքում գերազանցապես զբաղված են եղել Հայոց բանակը վերականգնողների հասցեին ամենակեղտոտ վայրահաչով ու զազրախոսությամբ, որ անմիջականորեն ջանք չեն խնայել՝ բանակի դեմ, հայության դեմ և թուրքերի օգտին, թշնամական քարոզչություն իրականացնելու համար, որ հասնելով իշխանության՝ է՛լ ավելի մոլեռանդորեն քայքայել ու կազմալուծել են պետական կառույցները, ինչպե՞ս կարող էին «վարակ չբռնել» հունվարի 28-ին ընդառաջ: Մանավանդ հիմա, երբ իրենց թելիկները քաշող ու իրենց, ըստ երևույթին արյունակից թուրքերի հետ «ախպերանալու», Ցեղասպանությունն ուրանալու բացահայտ «գիծ» են վերցրել: Գնան, Բանակի օր նշե՞ն… Բա Նիկոլի ու նիկոլականների «պապաներն» ի՞նչ կասեն, բա էրդողանն ու ալիևը…

Սրանք, որ բեռ ու մահացու ծանրություն են դարձել Հայաստանի շնչին, իրենց բերած հազարավոր մահերի, սպանությունների ու ավերումների վրա… ցուցադրաբար քեֆ ու խնդություն են անում, պարում ու թռվռում են՝ տրորելով մարդկայնության ամենատարրական կանոները…

Ով ինչ ուզում է, թող համարի, բայց քանի դեռ Հայաստանը գտնվում է նիկոլական ռեժիմի լծի տակ, ի՞նչ տոն, ի՞նչ տարեդարձ, ի՞նչ բանակ, ի՞նչ Հայաստան, առհասարակ:

Ոնց որ գերեզմանոցում քեֆի ու խնդության «սեղան բացես» կամ հարսանիք անես:

 

Արմեն Հակոբյան

Աղբյուրը՝ Yerevan.Today 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica