Ղրղզստանն ու Տաջիկստանը դարձյալ բախվել են, միմյանց սպանել ու պայմանավորվել հրադադարի շուրջ
Աշխարհ

Ղրղզստանն ու Տաջիկստանը երկու երկրների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում պայմանավորվել են սահմանին հրադադարի շուրջ։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։
Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններին մասնակցել են Ղրղզստանի Բատկենի և Տաջիկստանի Սուղդի շրջանի նահանգապետերը, ինչպես նաև երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանում վիրավորված զինվորականների թիվը հասել է 11-ի, զոհվել են երկուսը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Ղրղզստանում վիրավորված զինծառայողների թիվը հասել է 11-ի։ Բոլորը հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։