Թուրքիայի անվտանգության խորհրդում քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունները
Տարածաշրջան

Հայ-թուրքական հարաբերությունները դարձել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հարցերից մեկը։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի «կառուցողական և անկեղծ ջանքերով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված մեխանիզմների և ջանքերի խթանմանը»։