close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին

Հասարակություն

28 Հունվարի 2022, 09:22
 44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին

«Զինվոր» կրթամարզական ՀԿ-ն ստեղծել է ռազմահայրենասիրական  խմբակներ, որտեղ կարող են ընդգրկվել 15-18 տարեկան պատանիները:  Խմբակներում իրականացվող անվճար կրթական ծրագրի նպատակը ֆիզիկապես կոփված, բազմակողմանի զարգացած, հայրենիքը պաշտպանելու ունակ, ռազմահայրենասիրական ոգի ունեցող, ազգային արժեքներով ու գաղափարախոսությամբ դաստիարակված պատանիներ մեծացնելն է:

Ծրագրի շահառու պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու կրակային ու ձեռնամարտի դասընթացների, զորավարժությունների, մրցույթների,տարբեր քննարկումների, արշավների, սովորել ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Կապանում, Երևանում և Արմավիրում արդեն գործում է 6 խմբակ, որտեղ պարապմունքներ են անցկացնում 120 պատանիներ։

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ «Զինվոր» կրթամարզական ՀԿ միջոցառումներ է նախատեսել:  ՀԿ-ի և  Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի համագործակցությամբ  44 պատանիներ կայցելեն Եռաբլուր, քայլերթով ծաղիկներ կխոնարհեն  հերոսների շիրիմներին:

Ապա կշաժվեն Վաղարշապատ՝ մասնակցելու Մշակույթի պալատում կազմակերպվելիք միջացառմանը: Պատանիները ռազմական գիտելիքները կցուցադրեն զորավարժություններում: 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica