close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Քֆուրի մասին» օրենքը գրելու նպատակը ոստիկանությանը չուլ սարքելն է. Նարեկ Սամսոնյան

Հասարակություն

27 Հունվարի 2022, 18:40
 «Քֆուրի մասին» օրենքը գրելու նպատակը ոստիկանությանը չուլ սարքելն է. Նարեկ Սամսոնյան

Ահավոր մեծ արագությամբ զարգանում է «Քֆուրի օրենքը». «Քֆուրի մասին» օրենքը ստեղծվել է այս իշխանությունների կողմից, որ իրենց քֆուր չտան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հասարակական գործիչ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Բայց իրականում դա ժողովրդավարության առաջին թշնամին է, դրանով ժողովրդավարության հերն անիծվում է»,-ասաց նա հավելելով, որ պաշտոնյաների հասցեին հայհոյանք հնչեցնող հարյուրավոր անձանց, որոնք քաղաքական պաշտպանվածություն չունեն, կանչում են ոստիկանություն, մեղադրանք առաջադրում, անազատության մեջ պահում։

«Բարիգներին բռնելու փոխարեն մեր ոստիկանությունը զբաղված է դրանով։ Ոստիկանությունում էլ ինքնասիրության խոր ճգնաժամ է, ինչպես իշխանությունում։ Իրականում ես Սայաթ Շիրինյանի դեպքից հետո ոստիկանությունում ոչ թե բարոյականության ճգնաժամ է, այլ անբարոյականության սպարտակիադա է»,-ասաց նա։

Սամսոնյանի խոսքով, սա հանգեցնում է այն բանին, որ ոստիկաններն օրինակ թմրամիջոցների շրջանառությունը բացահայտելու, կանխելու փոխարեն ընկնում են քննադատություն հնչեցրած մարդկանց հետևից։ Օրինակ, նա հիշում է, որ իրեն ոստիկանություն տանելու ժամանակ եղել են ոստիկանության երեք բաժինների պետեր իրենց անձնակազմերով։

Նարեկ Սամսոնյանի համոզմամբ, «քֆուրի մասին» օրենքը գրելու նպատակը ոստիկանությանը չուլ սարքելն է:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica