close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից․ Ալեքսանդր Կուչուբաև

Քաղաքական

27 Հունվարի 2022, 16:42
 Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից․ Ալեքսանդր Կուչուբաև

Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից: Այս որոշումը ամոթալի է առնավազն երկու բարոյական նկատառմամբ:

Նախ՝ ըստ ԱԱԾ-ի հողերը հայկական չէին կամ՝ արցախյան, դրանք հողեր էին, որոնք ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅԱՆ տակ էին: Այսինքն՝ էն ծամածռությունները, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»՝դատարկ հնչյուններ էին: Ոչինչ չի եղել, ոչ ոք չի զոհվել, ոչ ոք հայրենիք ու տուն չի կորցրել. ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅԱՆ տակ գտնվող հողերը ՀԱՆՁՆԵԼ ենք:

Հաջորդ պարագան հենց տեքստի մեջ օգտագործված «ՀԱՆՁՆԵԼ» եզրույթն է: ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունում է, որ հողերը կորցրել ենք ոչ թե պատերազմի, այլ՝ հանձնելու միջոցով: Սա պետք է մղեր ԱԱԾ-ին քրեական գործ հարուցել ոչ թե հանձնման դեմ պայքարողների դեմ այլ՝ հանձնողի:

Կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքի տեքստը ևս ուղարկել են խնդրո առարկա անձի օգնական Աննա Վարդապետյանին կամ կառավարական այլ շրջանակներին և նրանք են այս մարտնչող տգիտության հեղինակը:

Ես չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ սպայի համար կորսված հայրենիքը «Արցախի վերահսկողության տակ գտնվող հողեր են»:

Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica