close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում փոխում են որոշ տուրքերի շեմերը՝ թեթեւացնելով քաղաքացիների բեռը

Արցախ

27 Հունվարի 2022, 15:56
 Արցախում փոխում են որոշ տուրքերի շեմերը՝ թեթեւացնելով քաղաքացիների բեռը

Հունվարի 27-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են պատգամավորներ Արթուր Հարությունյանն ու Արմեն Հակոբյանը:

Կառավարության առաջարկները ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկությունները համահեղինակների կողմից ընդունվել են: Այնուհետև նախագծի լրամշակված տարբերակը քվեարկության է դրվել, և 6 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica