close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիոնիստական ​​ռեժիմը չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամ. Ռաիսին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Տարածաշրջան

27 Հունվարի 2022, 13:04
 Սիոնիստական ​​ռեժիմը չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամ. Ռաիսին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Իրանի նախագահի կայքի հաղորդմամբ՝ Իբրահիմ Ռաիսին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Հանդիպման ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումն է, հատկապես՝ Կովկասում։

Նա ասել է, որ թաքֆիրական և ԻՊ ուժերի  ներկայությունը ցանկացած վայրում ձեռնտու չէ տարածաշրջանի ժողովուրդներին։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից ստեղծված այս խմբերն ամենուր հանցավոր գործողություններ են կատարել։ Սիոնիստական ռեժիմը մարդկության թշնամին է և, ամեն դեպքում, չի կարող լինել մուսուլման ժողովուրդների բարեկամը»,- ասել է Ռաիսին։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությամբ և գիտակցված դերակատարմամբ թաքֆիրականները և մուսուլմանների հետ համաձայնության չգնացողները չեն կարողանա հաստատվել տարածաշրջանում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica