close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ քաղաքացիներին տրված՝ Ուկրաինան լքելու խորհուրդը չի նշանակում վստահություն, որ ռուսական «ներխուժում» կլինի. Բլինքեն

Աշխարհ

27 Հունվարի 2022, 12:36
 ԱՄՆ քաղաքացիներին տրված՝ Ուկրաինան լքելու խորհուրդը չի նշանակում վստահություն, որ ռուսական «ներխուժում» կլինի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիներին տրված՝ Ուկրաինան լքելու հանձնարարականը չի նշանակում, որ ԱՄՆ վարչակազմը վստահ է, թե հանրապետության տարածք «ներխուժում» կարող է իրականացվել. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս որոշման հիմքում ընկած էր միայն մեկ գործոն՝ մեր գործընկերների և նրանց ընտանիքների անվտանգությունը։ Եվ հաշվի առնելով Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ուժերի շարունակվող զանգվածային կուտակումը, որն ունի ներխուժման նախապատրաստման բազմաթիվ նշաններ, այս քայլերը խելամիտ էին»,- ասել է նա:

Բլինքենը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը կախված է Ռուսաստանից։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica