close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ԲԴԽ-ում արձանագրել է թերություններ

Հասարակություն

25 Հունվարի 2022, 17:55
 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ԲԴԽ-ում արձանագրել է թերություններ

Տարեսկզբին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողության շրջանակներում ԲԴԽ կատարած այցի ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ և տեսչական մարմնի կողմից Խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները. փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում ապահովել քաղաքացիների միջև սոցիալական 1.5 մետր հեռավորությունը:

Ելնելով դրանից՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել, որը միտված է բարձրացնելու հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված քայլերի արդյունավետությունը:

«Տեղեկացնում ենք, որ հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով:
Նիստերի լուսաբանման ձևաչափի հետ կապված սահմանափակումներ չկան:

Տեղեկացնում ենք նաև, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին․ աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր»,-նշված  ԲԴԽ տարածած հաղորդագրությունում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica