close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազության անգործությունը դրսևորվել է հաղորդման առիթով որոշում չկայացնելով․ Հակոբ Մարտիրոսյան

Քաղաքական

25 Հունվարի 2022, 16:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազության անգործությունը դրսևորվել է հաղորդման առիթով որոշում չկայացնելով․ Հակոբ Մարտիրոսյան

ՍԴ-ի դիրքորոշման համաձայն «անգործություն» եզրույթը իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվի որպես վարույթն իրականացնող համապատասխան մարմնի՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների չկատարում՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվում էր նրա և ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով գործ չհարուցելու համար։

«Դատախազության անգործությունը դրսևորվել է հաղորդման կապակցությամբ համապատասխան որոշում չկայացնելով, որի արդյունքում խախտվել է հանցագործության մասին հաղորդում տված անձանց իրավունքը։ Հաղորդում տված անձն ունի իրավաչափ ակնկալիք, որպեսզի իր հաղորդման հիման վրա հարուցվի քրեական գործ։ Իսկ այն դեպքում, երբ հանցագործության մասին հաղորդումը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով որպես այդպիսին չի գնահատվում, հանցագործության մասին հաղորդում տված անձը, տվյալ դեպքում ես և Արծվիկ Մինասյանը, զրկվել ենք վերոհիշյալ իրավունքն իրացնելու հնարավորությունից, ինչպես նաև իրավաչափ ակնկալիքից, ինչը ուղիղ համեմատական է հանցագործության մասին հաղորդում տված՝ մեր իրավունքի խախտմանը»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica