Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
Քաղաքական
25 Հունվարի 2022, 15:35

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:
Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրեցին կալանքի մեջ գտնվող տիար Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն արտահայտելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:
Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրեց, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը: Նորին Սրբությունը նաև գնահատանք հայտնեց Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն մեր ժողովրդին հուզող խնդիրները։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
25 Մայիսի 2022, 08:30
25 Մայիսի 2022, 08:38
25 Մայիսի 2022, 08:47
25 Մայիսի 2022, 08:55
25 Մայիսի 2022, 09:06
25 Մայիսի 2022, 09:13
25 Մայիսի 2022, 08:42
25 Մայիսի 2022, 08:54
25 Մայիսի 2022, 09:13
25 Մայիսի 2022, 09:22
25 Մայիսի 2022, 09:22
25 Մայիսի 2022, 09:34
19 Մայիսի 2022, 14:16
21 Մայիսի 2022, 18:37
24 Մայիսի 2022, 19:36
19 Մայիսի 2022, 14:20
21 Մայիսի 2022, 18:52
24 Մայիսի 2022, 19:48
19 Մայիսի 2022, 14:34
21 Մայիսի 2022, 19:11
24 Մայիսի 2022, 19:59
19 Մայիսի 2022, 14:35
21 Մայիսի 2022, 20:01
24 Մայիսի 2022, 20:16
26 Ապրիլի 2022, 13:15
28 Ապրիլի 2022, 10:51
30 Ապրիլի 2022, 11:09
2 Մայիսի 2022, 17:50
4 Մայիսի 2022, 16:48
6 Մայիսի 2022, 16:59
9 Մայիսի 2022, 17:43
11 Մայիսի 2022, 17:52
13 Մայիսի 2022, 19:00
17 Մայիսի 2022, 10:18
19 Մայիսի 2022, 14:16
21 Մայիսի 2022, 18:37
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...