close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հայտարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման միտումը․ Աբրահամյան

Քաղաքական

25 Հունվարի 2022, 12:42
 Փաշինյանի հայտարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման միտումը․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի՝ ադրբեջանական լինելը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն երեկ, այլև վերջին բոլոր հայտարարություններում, որևէ ձևով դրանք կա՛մ աղճատված են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը։ Օրինակ՝ հղում է անում Մադրիդյան փաստաթղթին, ասում է՝ տեսեք, Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է մեկ սկզբունք՝ դա տարածքային ամբողջականության  սկզբունքն է։ Այստեղ շատերը տեղյակ են, որ, օրինակ, Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ժողովրդի ինքնորոշման իրավունք և ուժի  ու սպառազինության  չկիրառում, այսինքն՝ ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված։ Նույնը վերաբերում է հանրաքվեին․․․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի  մարսման և հանրության կողմից  իր անձը, իր իշխանությունն անխոցելի դարձնելու միտումը»,- ասաց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica