Փաշինյանը առերևույթ պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս․ Մինասյան
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում խիստ վտանգավոր հայտարարություններ է արել․ խորհրդարանակն ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է։ Փաշինյանն ասում է, թե ՀՀ որևէ իշխանություն երբեք կակսածի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սա կարելի է համարել չիմացության դրսևորում և անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, որը գնահատում ենք՝ ուղղված հայ ժողովրդի դեմ, առնվազն Փաշինյանը առերևույթ պետական հանցագործության, պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,- ասաց պատգամավորը։
Մինասյանը հիշեցրեց, որ նախկինում պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպվել է։