close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում բացահայտվել է 89 հանցագործություն. ծեծ, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն

Հասարակություն

25 Հունվարի 2022, 12:53
 Մեկ օրում բացահայտվել է 89 հանցագործություն. ծեծ, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու` 8, թմրամիջոցի հայտնաբերման` 9, բնակարանային գողության և խարդախության՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի, ծեծի, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 4-ական, կողոպուտի ու շորթման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 
«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica