close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղակայել Սևծովյան տարածաշրջանում. Ստոլտենբերգ

Աշխարհ

25 Հունվարի 2022, 15:33
 ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղակայել Սևծովյան տարածաշրջանում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հնարավորությունը ոչ միայն Բալթյան տարածաշրջանում և Լեհաստանում, այլև Սևծովյան երկրներում։

Հավանաբար, գլխավոր քարտուղարը նկատի ունի Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան, որոնք դաշինքի անդամ են և ելք ունեն դեպի Սև ծով։

Երկուշաբթի՝ հունվարի 24-ին, Ստոլտենբերգը ողջունել է այն երկրներին, որոնք որոշել են ՆԱՏՕ-ին լրացուցիչ ուժեր տրամադրել՝ դրանք Արևելյան Եվրոպայում տեղափոխելու համար՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պայմաններում։ Մասնավորապես՝ Դանիան ռազմանավ է ուղարկել Բալթիկ ծով, իսկ չորս F-16 կործանիչներ՝ Լիտվա։ Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տրամադրել: Նիդերլանդները պատրաստվում է Բուլղարիա ուղարկել երկու F-35 կործանիչ։ Իսպանական նավերը կմիանան ՆԱՏՕ-ի նավատորմին, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica