Բուրկինա Ֆասոյում պետական հեղաշրջում է տեղի ունեցել
Աշխարհ

Բուրկինա Ֆասոյի զինվորականները հայտարարել են կառավարության ցրման և երկրի սահմանադրության կասեցման մասին։ Բանակը փակել է նաև բոլոր ցամաքային և օդային սահմանները. հայտնում է Reuters-ը։
Նախագահ Ռոկ Կաբորեն ձերբակալվել է և գտնվում է մայրաքաղաք Ուագադուգուի ռազմաբազաներից մեկում։
Մայրաքաղաքում նախօրեին ցուցարարները ջարդել և այրել են իշխող «Հանուն առաջընթացի» կուսակցության գրասենյակը և պահանջել զինվորականների կողմից իշխանության զավթում և պետության ղեկավարի հրաժարականը։