Մակրոնը Պուտինին կառաջարկի Ուկրաինայի խնդրի լուծման իր տարբերակը
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել ուկրաինական ճգնաժամի ապաէսկալացիայի իր տարբերակը. գրում է France-Presse գործակալությունը։
«Նախագահը ապաէսկալացիայի ուղիներ կառաջարկի իր ռուս գործընկերոջը հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմից աղբյուրը։
Նա նաև հաստատել է, որ հունվարի 26-ին Փարիզում նախատեսված է նորմանդական ձևաչափի (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Ուկրաինա) քաղաքական խորհրդականների հանդիպումը։