close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջերմոցատերերը՝ լուրջ խնդրի առջև. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

25 Հունվարի 2022, 09:27
 Ջերմոցատերերը՝ լուրջ խնդրի առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյուղատնտեսներին մտահոգում է ոչ միայն գազի գնի սպասվող բարձրացումը, այլեւ թուրքական ապրանքների ներկրման արգելքը չերկարացնելը: Չի բացառվում, որ առաջիկայում գյուղատնտեսները սկսեն բողոքի ակցիաներ իրականացնել, ճանապարհներ փակել: Ավելին՝ նրանց խոսքերով՝ այսօր տեղական շուկան ողողված է թուրքական ծագում ունեցող լոլիկով, որն ավելի ցածր գին ունի, քան տեղում աճեցվողը:

«Ճգնաժամ է առաջացնելու, գիշեր-ցերեկ մտածում ենք՝ ոնց ենք վարկերը վճարելու: Չենք քննարկում, թե ինչպես անենք եկամուտ ստանանք, օգուտի մասին արդեն մոռացել ենք, անգամ զրոյականով չենք կարող դուրս գալ, հիմա էլ թուրքական արկղերով լոլիկ են բերում ու վաճառում: Չգիտենք՝ ճանապարհ փակենք՝ հարցը կլուծվի՞. հույս չունենք: Օր ու գիշեր տանջվում ենք, բայց 100 տոկոս վնաս կրում: Արի ու տես, որ մեր կառավարությունը չի արգելում թուրքական լոլիկի մուտքը Հայաստան: Մտածող չկա» ,- «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին գյուղատնտեսները»:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica