close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը

Հասարակություն

24 Հունվարի 2022, 21:30
 Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը
Վանաձոր համայնքի ավագանու շահերը ՀՀ վարչական դատարանում կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ֆեսբուքյան էջից։

«Այսօր՝ հունվարի 24-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի, «Հայրենիք» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունների անդամները։

Օրակարգը միաձայն հաստատելուց հետո ավագանու անդամ, նիստը վարող Գայանե Քալանթարյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչին լիազորելու մասին որոշման նախգիծը։

Քննարկման արդյունքում ավագանին որոշեց ՀՀ վարչական դատարանում Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել փաստաբան Արտակ Նորիկի Ոսկանյանին։

16 կողմ և 2 դեմ ձայներով որոշումն ընդունվեց»,- նշված է տարածած հայտարարության մեջ։
 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica