close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրեթե անհնարին եմ համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան

Հասարակություն

24 Հունվարի 2022, 20:51
 Գրեթե անհնարին եմ համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան

Ինձ տեղեկացրել են այդ հրապարակման մասին, չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ։ Եթե նույնիսկ ծանոթանամ էլ, կարծում եմ, մեկնաբանություն չունեմ, Hetq.am-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարցին ի պատասխան առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցն իր հրապարակման մեջ գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառն այն է, որ նա Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել ՝ առնվազն մինչև նախագահ դառնալը։

Վարչապետ Փաշինյանն այս կապակցությամբ ասաց, որ քիչ հավանական է համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի։

«Ես դա, անկեղծ ասած, քիչ հավանական և գրեթե անհնար եմ համարում, որ ՀՀ քաղաքացի եղած չլինի։ Համենայնդեպս, իմ քննարկելու մանրամասները չեն դրանք, որովհետև, եթե այդտեղ կա  որևէ փաստ, որին Հայաստանի պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ, այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով», - ասաց Փաշինյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica