close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք է ամեն ինչ իրար մասին իմանանք. փորձագետը՝ QR կոդերի սկանավորման մասին

Հասարակություն

23 Հունվարի 2022, 15:23
 Ո՞վ է որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք է ամեն ինչ իրար մասին իմանանք. փորձագետը՝ QR կոդերի սկանավորման մասին

Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով է մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք է ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ է որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն է։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Էսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ էլի․

ա․ Քովիդի տարածման վրա սա զրոյական ազդեցություն է ունենալու

բ․ Հանրային մթնոլորտի վրա միայն բացասական։ Կամայական տեսակի հանրային սեգրեգացիան հանուն վեհ գաղափարների իմ համար շատ տգեղ երեւույթ է, մեղմ ասած։ (մենակ ինձ եւրոպական երկների օրինակները մի բերեք, մի տեսակ էլ էնտեղի որոշում կայացնողներն են)

գ․ Ամենամազալուն։ Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։

Լավ, ով եւ որ օրգանով է մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք է ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ է որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն է։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։

Ձեր հունվարի 22 էլ շնորհավոր»,֊գրել է Մարտիրոսյանը։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica