Կա'մ ցույց է տալիս բոլոր հյուրերի թեստերը կամ QR կոդերը, կա'մ էլ չեղարկում են իրենց հերթական տխմար ու հակասահմանադրական որոշումը. դիտարկում Վահե Վահե Սարգսյան You sent
Հասարակություն
23 Հունվարի 2022, 13:27

Մեծ Բրիտանիան հրաժարվել է պարտադիր-կամավոր պատվաստման, ՊՇՌ թեստավորումների և դիմակա(կեր)յին ռեժիմից, քանի որ լրագրողներն հրապարակել էին ապացույցներ առ այն, որ Բրիտնական կառավարության անդամները մասնակցում են երեկույթի` չունենալով ո'չ դիմակ, ո'չ էլ ՊՇՌ թեստի հետազոտության բացասական պատասխան կամ պատվաստման QR կոդ:
Այսօր տեղի է ունեցել արդեն Հայաստանի ժամանակավոր կառավարության անդամներից մեկի հարսանյաց արարողությունը, որին միանշանակ մասնակցել է նաև առողջապահության այն նախարարը, ով էլ սահմանել է, որ այսօրվանից ռեստորաններ ու այլ ժամանցի վայրեր մտնելու համար անհրաժեշտ է նաև պատվաստման QR կոդ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Տրամաբանական և անգամ ողջունելի կլիներ, եթե ՀՀ առողջապահության նախարարը այսօրվա հայտնի հարսանիքի վայրում` ռեստորանի մուտքի դռների մոտ անձամբ ստուգեր QR կոդերի կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքների առկայությունը` դրանով իսկ օրինակ ծառայելով այլոց համար:
Բայցևայնպես, պարզ է, որ առողջապահության նախարարը անձամբ չի ստուգել բացասական արդյունքները կամ կոդերը. ավելին, դժվար, թե ինքն էլ ունենա դրանցից որևէ մեկը. և վերջապես, քանի որ առողջապահության նախարարը խոստովանել է, որ պատվաստումը ոչ թե պաշտպանում, այլ նվազեցնում է վարակման ռիսկը, ապա ցանկալի կլինի, որ վերջինիս մոտ իր QR կոդից բացի լինի նաև ՊՇՌ հետազոտության լրացուցիչ արդյունք:
Քանի որ բոլորս էլ գիտենք, ու բոլորիս համար էլ ակնհայտ է, որ մասնակիցներից առնվազն 1-ը չի ունեցել պարտադիր պայմաններից մեկը, ապա միանշանակ է, որ կառավարությունը պետք է գնա առողջապահության նախարարության այդ տգետ ու հակասահմանադրական որոշման չեղարկման` Մեծ Բրիտանիայի օրինակով կամ...կամ կառավարության անդամները թող ուղիղ հայտարարեն, որ ՀՀ բնակիչները ապրում են Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-յում:
Իմիջայլոց, ՊՇՌ հետազոտության արդյունքը կամ պատվաստման սերտիֆիկատը չի կարող համարվել գաղտնի տեղեկություն, քանի որ ըստ առողջապահության նախարարության որոշմամբ անձը այն պետք է ցույց տա ժամանցի վայրի սպասարկող անձնակազմին, հետևաբար, այդտեղ որևէ գաղտնիք չկա և եթե առողջապահության նախարարը հանկարծ հայտարարի, որ այսօրվա հարսանիքի բոլոր հյուրերը եղել են կա'մ պատվաստված կա'մ ներկայացրել են բացասական արդյունք, ապա պահանջեք ներկայացնել բոլոր հյուրերի կողմից ներկայացված համապատասխան տեղեկությունը:
Մի խոսքով`կա'մ ցույց է տալիս բոլոր հյուրերի թեստերի բացասական արդյունքներն կամ QR կոդերը, կա'մ էլ չեղարկում են իրենց հերթական տխմար ու հակասահմանադրական որոշումը:
Վահե Գրիգորյան
Իրավաբան, սահմանադրագետ
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
20 Մայիսի 2022, 10:52
20 Մայիսի 2022, 10:55
20 Մայիսի 2022, 11:01
20 Մայիսի 2022, 11:22
20 Մայիսի 2022, 11:30
20 Մայիսի 2022, 11:48
20 Մայիսի 2022, 12:02
20 Մայիսի 2022, 12:03
20 Մայիսի 2022, 12:09
20 Մայիսի 2022, 12:12
20 Մայիսի 2022, 12:21
20 Մայիսի 2022, 12:29
17 Մայիսի 2022, 10:18
19 Մայիսի 2022, 14:16
17 Մայիսի 2022, 10:35
19 Մայիսի 2022, 14:20
19 Մայիսի 2022, 14:34
17 Մայիսի 2022, 11:03
19 Մայիսի 2022, 14:35
17 Մայիսի 2022, 11:10
19 Մայիսի 2022, 14:38
17 Մայիսի 2022, 11:12
19 Մայիսի 2022, 14:54
17 Մայիսի 2022, 11:31
21 Ապրիլի 2022, 11:54
23 Ապրիլի 2022, 20:00
26 Ապրիլի 2022, 13:15
28 Ապրիլի 2022, 10:51
30 Ապրիլի 2022, 11:09
2 Մայիսի 2022, 17:50
4 Մայիսի 2022, 16:48
6 Մայիսի 2022, 16:59
9 Մայիսի 2022, 17:43
11 Մայիսի 2022, 17:52
13 Մայիսի 2022, 19:00
17 Մայիսի 2022, 10:18
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...