close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է սահմանադրությանը. հայտարարություն

Հասարակություն

23 Հունվարի 2022, 13:08
 Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է սահմանադրությանը.  հայտարարություն

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում  է սահմանադրական նորմը։ Այս մասին ասվում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի տարածած հայտարարությունում:

«Հունվարի 22֊ ից գործում է հանրային սննդի, մշակույթի եվ նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստի արդյունք։

Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում  է սահմանադրական նորմը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական եվ իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ  անօրինական գործառույթներից։

ՀՀ կառավարությունը, եթե գտնում է,  որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»,-ասվում է հայտարարությունում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica