close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճիշտ գնահատել հնարավորությունները. Էլինար Վարդանյան

Քաղաքական

22 Հունվարի 2022, 16:36
 Ճիշտ գնահատել հնարավորությունները. Էլինար Վարդանյան

Հնարավոր նոր ալիքը զսպելու համար մենք քիչ ժամանակ ունենք: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։

Հասկանալի է, որ հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը։ Օմիկրոն շտամի առանձնահատկությունն այն է, որ սիմպտոմները խիստ չեն արտահայտվում, և մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հավանաբար վարակակիր են, սակայն չեն թեստավորվել։ 5812 թեստերի մեծ մասն արվել է Հայաստանից մեկնողների կողմից, մյուս մասը՝ աշխատավայրերում պարտադիր թեստավորման շրջանակներում։ Սա շատ քիչ է Հայաստանում օմիկրոնի իրական պատկերն իմանալու համար։ Ես ուզում եմ կրկին շեշտել՝ աշխարհը գնում է զանգվածային անվճար թեստավորումների ճանապարհով, ռապիդ թեստեր տրամադրելով։ Իսկ մեր նման աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում թեստավորումը թողնվել է մարդկանց հաշվին, ովքեր հասկանալիորեն դա չեն անելու։

 Օմիկրոն շտամը երկու անգամ ավելի արագ է տարածվում և լուրջ վտանգ է ներկայացնում առողջապահական համակարգի համար։ Արագ տարածումը հանգեցնելու է հոսպիատալացման թվի աճի։ Այս տեմպերով մենք չենք ունենալու վարակի իրական պատկերը, և չենք կարողանալու ճիշտ գնահատել հոսպիտալացման հնարավորությունները։ Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար։ 

Հնարավոր նոր ալիքը զսպելու համար մենք քիչ ժամանակ ունենք»,- գրել է նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica