close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. Արցախի պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Մշակույթ

22 Հունվարի 2022, 15:37
 Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. Արցախի պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։

 

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ՀԱԵ Արցախի թեմից: Օրերս Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվել է կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանն է ներկայացրել նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանին, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica