close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգեբուժարաններում մարդիկ պահվել են իրենց կամքին հակառակ. ՄԻՊ

Հասարակություն

22 Հունվարի 2022, 12:41
 Հոգեբուժարաններում մարդիկ պահվել են իրենց կամքին հակառակ. ՄԻՊ

Հոգեբուժարաններում անգործունակ անձիք հաճախ կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք նույնիսկ տեղեկացված չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին։

 

«Ցավոք, հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձիք հիմնականում անտեսված են նաև խնամակալների կողմից», - ասաց Թաթոյանը։

 
 
Հոժարակամ և հարկադիր բուժման խնդիրներին անդրադառնալով՝ պաշտպանն ասաց, թե գործնականում խախտումները շարունակվում են։

«Օրինակ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։ Մնացած 394 պացիենտի փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական կամարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։ Իրականում, մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը. մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ գտնվում են հոժարակամ», - ասաց Թաթոյանը։

Նա նշեց, թե ուսումնասիրել են փաստաթղթերը, վեր են հանել միևնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ։

 

«Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ իրականում մարդիկ ստարոգրել են փաստաթղթեր՝ առանց իմանալու, թե ինչ են ստորագրում։ Սա լրջագույն մտահոգության հարց է, որ արձանագրել ենք ոչ միայն Սևանում, այլ նաև Վարդենիսի տուն-ինտերնատում։ Արձանագրել ենք դեպքեր, երբ հոգեբուժական կազմակերպություններում բաժանմունքների մուտքի դռները եղել են կողպված և դրանք բացել է միայն անձնակազմը։ Այսինքն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք բաժանմունքներից կարողացել են դուրս գալ միայն սահմանված ժամերի։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ», - ներկայացրեց պաշտպանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica