close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

22 Հունվարի 2022, 09:23
 Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: ՙԺողովուրդ՚ օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա:

Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երեւանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով:

Տեղեկացնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողով ուղարկած հայտը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica