close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար․ «Փաստ»

Մամուլի տեսություն

22 Հունվարի 2022, 08:46
 Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների աճ: Ի դեպ, խոսակցություններ կային, որ դպրոցական ձմեռային արձակուրդները գուցե երկարաձգվեն, սակայն դասերն սկսվեցին հունվարի 10-ին, ինչպես և նախատեսված էին: Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են դառնում խոսակցությունները, որ գուցե նպատակահարմար է արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:

Թեմայի հետ կապված «Փաստը» պատրաստվում է ներկայացնել տարբեր ոլորտների մասնագետների տեսակետը: Առողջապահական տեսանկյունից հարցը քննարկել ենք թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանի հետ: Տիկին Մանուկյանը համաձայն չէ նման առաջարկին:

«Վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը: Հունվարին շնչառական վիրուսների տարածումը կապված է տոնական օրերի հետ: Մարդիկ սկսում են իրար տուն այցելել: Եթե ուսումնական գործընթացը հունվարից տեղափոխենք հունիս ամիս, դրանով ոչինչ չի փոխվելու: Վերին շնչառական վարակների դեպքում հունվար և դեկտեմբեր ամիսներին պիկ չէ: Այնպես որ, հակված չեմ այն մտքին, որ եթե դպրոցականներն ու ուսանողները հունվարին մնան տանը, և դասապրոցեսը փետրվարից սկսվի, դրանով կնվազեցնենք գրիպի տարածումը: Եթե անընդհատ ինչ-որ սահմանափակումներ մտցնենք, կաթվածահար կանենք դասապրոցեսը, իսկ դա անդրադառնում է երեխաների վրա:

Իմ կարծիքով, ուսումնական տարվա ընթացքում մեկ ամիս դադարը շատ է, բացի դա, կրկնեմ, շնչառական վարակների համար դրանք տիպիկ ամիսներ չեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց տիկին Մանուկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քանի դեռ ուշ չէ
18 Մայիսի 2022, 20:22 Քանի դեռ ուշ չէ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica