Բաքուն փոխել է ՈՒՀԱ-ի «Շուշա» թիմի անունը՝ ռուսների պահանջով
Տարածաշրջան

Բաքվի «Շուշա» թիմը, որը հանդես է գալիս «Ուրախների և հնարամիտների ակումբ» հեռուստատեսային հումորային ծրագրում, փոխել է իր անունը։
КВН-ի պաշտոնական կայքում հրապարակվել է КиВиН-2022 երաժշտական փառատոնի երկրորդ փուլին մասնակցած թիմերի ցուցակը, որում ընդգրկված է Բաքվից նոր անունով թիմ. «BUTA (Ադրբեջան). թիմը որոշել է փոխել իր անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սկզբնական փուլում «Շուշա» անվան տակ գործող ադրբեջանական թիմը Սոչիում հաղթահարել էր փառատոնի առաջին փուլը։
Azadliq ադրբեջանական ընդդիմադիր թերթը գրում է, որ ադրբեջանական թիմի անունը փոխվել է ռուսական կողմի պարտադրանքով։