close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորքերը Կապանի հրապարակու՞մ են տեղակայվելու «հայելային հետ քաշման» դեպքում. դասախոսի նոր դիտարկումը

Հասարակություն

21 Հունվարի 2022, 20:47
 Զորքերը Կապանի հրապարակու՞մ են տեղակայվելու «հայելային հետ քաշման» դեպքում. դասախոսի նոր դիտարկումը
Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են առաջ տանել ներկայիս շփման գծից ՀՀ զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի «հայելային հետ քաշման» հակահայաստանյան և հակահայկական թեզն ու վտանգ «չեն տեսնում» մեզ սպառնացող վտանգների մեջ, կրկնեմ նախորդիվ արված հարցադրումներս՝ դրանց ավելացնելով նորերը։
 
Եվ այսպես՝
 
▪ Կապան քաղաք։ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանի հենց մուտքի մոտ գտնվող «Սյունիք» օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։
 
▪ Սյունիքի Խնածախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։
 
▪ Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։
 
▪ Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։
 
▪ Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։
 
▪ Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։
 
Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու՝
 
քաղաքի հրապարակու՞մ,
 
գյուղամիջու՞մ,
 
ակումբի շենքու՞մ,
 
դպրոցի կամ եկեղեցու բակու՞մ,
 
թե՞ բնակավայրերը, ամբողջությամբ հայտնվելով չեզոք գոտում և կամ անցնելով Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայաթափվելու են։
 
Արդյո՞ք «որևէ համայնք, ՀՀ որևէ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող» պնդման և առ այդ պնդումը եղած վստահության հիմքում նախապես ընկած չէ պատկերացումն ու ոչնչով չհիմնավորված, բայց ներքին այն համոզմունքը, որ նշյալ և նույն իրավիճակում հայտնված մեր մի քանի տասնյակ բնակավայրերը ապրիորի հայկական չեն, հետևաբար՝ նրանց կորուստը չի կարող դիտարկվել որպես ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստ։
 
Եվս մեկ անգամ՝․ «հայելային հետ քաշում»-ը հակահայաստանյան և հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի, զրկելու է վերականգնման բոլոր հնարավորություններից։
 
Ալվինա Աղաբաբյան
 
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ


 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica