close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելի և Թուրքիայի արտգործնախարարները 13 տարվա մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Տարածաշրջան

21 Հունվարի 2022, 14:20
 Իսրայելի և Թուրքիայի արտգործնախարարները 13 տարվա մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի և Թուրքիայի արտգործնախարարները հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ 13 տարվա մեջ առաջին անգամ։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է՝ տեղեկանալու կորոնավիրուսով վարակվելուց հետո Լապիդի առողջական վիճակի մասին:

Հունվարի 10-ին Լապիդի թեստը դրական էր եղել, իսկ այս շաբաթվա սկզբին նա ավարտել էր իր պարտադիր մեկուսացումը:

Լապիդի գրասենյակը հեռախոսազրույցի բովանդակության մանրամասներ չի հայտնել:

Եբրայերեն Ynet լրատվական կայքը հայտնել է, որ երկու նախարարները խոսել են նաև իրենց երկրների միջև կապերի մասին։

Զանգը վերջին նշանն էր երկու երկրների հարաբերությունների ջերմացման, որոնք լարված էին 2010 թվականին թուրքական Mavi Marmara նավի վրա Իսրայելի հարձակումից հետո:

Զրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգի` Թուրքիա հավանական այցելության վերաբերյալ հայտարարությունից հետո։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica