ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության մասին
Քաղաքական

Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ․ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչայի հետ զրույցում։
«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»,- ասել է նա։