ՀՌՀ անդամի ՔՊ-ական թեկնածուի երգ-փառաբանումը՝ նվիրված Ք*Ք-ին
Քաղաքական

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը։
Ուշագրավ է այն, որ ՀՌՀ անդամի թեկնածուն, համաձայն օրենսդրության, պարտավոր է լինել քաղաքականապես չեզոք, այնինչ՝ այդ թեկնածուն ՔՊ հիմնադիր-անդամ է։
Բայց այս թեկնածուի վերաբերյալ ամենաուշագրավը այլ բան է․ նրա կատարմամբ Ք*Ք-ի մասին երգ-փառաբանում տեսահոլովակ է տարածված համացանցում։
Ուշագրավ է, որ տեսանյութի այս արտադրանքը հանրությանը ներկայացնողը հայտ է ներկայացնում եթերը մաքրելու հանձնաժողովի անդամ դառնալու։