close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

21 Հունվարի 2022, 09:25
 Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: Խոսենք փաստերով. օրերս Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանին նոր պաշտոն տվեցին՝ նշանակելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ:

Իսկ ինչո՞վ հայտնի դարձավ նա: Փաշինյանը 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Իսկ, ահա, մյուս քննիչը հայտնի Նավոյանն է:

2018թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ կապիտանը, որը, իր խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica