close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական զորախումբն արդեն վերադարձել է, իսկ նիստի վերաբերյալ մինչ օրս ընդդիմությունը պատասխան չի ստացել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Հունվարի 2022, 08:29
 Հայկական զորախումբն արդեն վերադարձել է, իսկ նիստի վերաբերյալ մինչ օրս ընդդիմությունը պատասխան չի ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախական դեպքերի օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել էր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին եւ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ընդդիմությունն ակնկալում էր, որ այդ նիստում կներկայացվեն այն փաստական հիմքերը, որոնց արդյունքում Հայաստանը որոշել է 100 հոգանոց զորք ուղարկել Ղազախստան, եւ Քոչարյանից ու Աղաջանյանից պահանջել էին ԱԺ հրավիրել պատկան գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք կկարողանան բացատրություններ տալ եւ նախկին փակ նիստերի պես չեն ասի, թե իրենք կոմպետենտ չեն, տեղյակ չեն եւ այլն։ Սակայն զորախումբն արդեն վերադարձել է Ղազախստանից, իսկ նիստի հետ կապված՝ մինչ օրս պատասխան չեն ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica