close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օմիկրոն շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ. պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի. Փաշինյան

Առողջապահություն

20 Հունվարի 2022, 14:53
 Օմիկրոն շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ. պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի. Փաշինյան

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում և շատ երկրներում կտրուկ աճ գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ․ այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչպես և սպասվում ու կանխատեսվում էր, քովիդի համավարակի հերթական ալիքն է մոտենում Հայաստանին: 4-5 օր անընդմեջ ամենօրյա էական տոկոսային աճ ենք ունենում: Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է, սա նշանակում է, որ Օմիկրոն տեսակի շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, հետևաբար, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»: 

Նա նշեց, թե կորոնավիրուսի հետ կապված՝ կառավարության իրականացրած սահմանափակումները քննադատությունների որևէ հիմք չունեն։

«Ես նորից ուզում եմ վերադառնալ 2020 թվական, երբ որոշ շրջանակներ մեզ ծվեն-ծվեն էին անում, թե ամբողջ աշխարհում կառավարվում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում պատշաճ մակարդակով չի կառավարվում: Ես կոչ եմ անում վերադառնալ 2020 թվական եւ հետեւել մեր եւ այլ համեմատվող երկրներում հիվանդության դինամիկային:

Հիմա էլ ասում են՝ բիզնեսն այդքան տուժել է, նորից սահմանափակումներ եք մտցնում, որ միայն պատվաստված անձինք կարող են ռեստորան գնալ: Ի՞նչ եք ուզում էդ մարդկանից: Մենք առաջիններից ենք, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները մեկ ամսով իսպառ փակվեն եւ վերականգնվելու որեւէ հնարավորություն չունենան:

Տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետևեն ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացմանը: Ընդ որում, դրա պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները, ոչ թե քաղաքացիները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից, քանի որ, հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի»,- հայտարարեց Փաշինյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica