close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սառչող» Թուրքիան կորցրել է իրանական գազն ու իրաքյան նավթը. խափանում պայթյունից հետո

Տարածաշրջան

20 Հունվարի 2022, 16:50
 «Սառչող» Թուրքիան կորցրել է իրանական գազն ու իրաքյան նավթը. խափանում պայթյունից հետո

Իրանը մինչև 10 օրով դադարեցրել է բնական գազի մատակարարումը Թուրքիա «տեխնիկական անսարքության» պատճառով, և թուրքական իշխանությունները կարգադրել են տեղական ջերմաէլեկտրակայաններին՝ կրճատել վառելիքի սպառումը 40 տոկոսով. հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի գազոլորտի ներկայացուցիչներին։

Բրիտանական լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են, որ  բնական գազի թուրքական մատակարարներին խնդրել են մինչև 60 տոկոսով կրճատել մատակարարումները խոշոր սպառողների համար, բացառությամբ ջեռուցման համար օգտագործվողի:

Իրանը Թուրքիային ծանուցել է գազի մատակարարումը 10 օրով դադարեցնելու մասին, սակայն երկնագույն վառելիքի մատակարարումն ավելի վաղ վերսկսելու շուրջ բանակցությունները շարունակվում են. ասել են աղբյուրները:

Թուրքիան գազի ներկրման հարցում գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ միայն Իրանը ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը 2021 թվականի առաջին տասը ամիսներին։

Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են համաշխարհային արժեւորման և անցյալ տարի դոլարի նկատմամբ ազգային արժույթի 44 տոկոս արժեզրկման պատճառով։

Այս ամիս էլեկտրաէներգիայի գները երկրում բարձրացել են 125 տոկոսով՝ բարձր պահանջարկ ունեցող առևտրային բաժանորդների, և մոտ 50 տոկոսով ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար: Բնակարանային օգտագործման համար բնական գազի գները հունվարին աճել են 25 տոկոսով, իսկ արդյունաբերական օգտագործման համար՝ 50 տոկոսով. հայտնել է BOTAS ազգային դիստրիբյուտորը:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ի երեկոյան Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում Քիրքուք-Ջեյհան նավթամուղը պայթել էր` մեծ հրդեհ առաջացնելով:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica