close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Լիտվային, Լատվիային և Էստոնիային թույլ է տվել ամերիկյան արտադրության զենք ուղարկել Ուկրաինա

Աշխարհ

20 Հունվարի 2022, 17:41
 ԱՄՆ-ը Լիտվային, Լատվիային և Էստոնիային թույլ է տվել ամերիկյան արտադրության զենք ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ պետդեպարտամենտը Լիտվային, Լատվիային և Էստոնիային թույլ է տվել հրթիռներ և ամերիկյան արտադրության այլ զինատեսակներ ուղարկել Ուկրաինա. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հավաստի աղբյուրների։

Գործակալությունը գրում է, որ, արտահանման վերահսկման կանոնակարգերի համաձայն,  նախքան ԱՄՆ-ից ստացված զենքը երրորդ կողմի փոխանցելը երկրները պետք է համաձայնություն ստանան Պետդեպարտամենտից։

Reuters-ի աղբյուրի խոսքով՝ այս որոշումը Էստոնիային հնարավորություն կտա Ուկրաինային փոխանցելու Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, իսկ Լիտվային՝ Stinger հրթիռային համակարգեր։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ սենատորներն այցելել են Կիև՝ խոստանալով համերաշխություն և զենքի մատակարարում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըն զգուշացվել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան հետևանքներ կունենա։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica