close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա

Տարածաշրջան

20 Հունվարի 2022, 15:05
 Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա. հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի և Թուրքիայի միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռուստեմ Յումերովին։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ուկրաինայում Էրդողանը կմասնակցի Circle Foundation-ի՝ թուրքական հարցերն ուսումնասիրող վերլուծական կենտրոնի ֆորումին։

Այցը տեղի կունենա փետրվարի 3-ին՝ Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը։

Թուրքիայի նախագահը Կիևում կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի տասներորդ նիստում։ Հանդիպման արդյունքում նրանք համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր կստորագրեն, այդ թվում՝ պաշտպանական հարցերի շուրջ։


Նիկոլի իջեցրած նշաձողը
19 Մայիսի 2022, 23:28 Նիկոլի իջեցրած նշաձողը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica