close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան կարող է չհամաձայնել բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ. ռուս փորձագետ

Տարածաշրջան

20 Հունվարի 2022, 13:10
 Թուրքիան կարող է չհամաձայնել բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ. ռուս փորձագետ

Որոշումը, թե ինչ պայմաններով են կարգավորվելու հայ-թուրքական հարաբերությունները և արդյո՞ք ընդհանրապես կկարգավորվեն, կկայացնի Թուրքիան։ Այդ մասին հունվարի 19-ին REGNUM-ի թղթակցին ասել է Մոսկվայի միջազգային հարաբերություն ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Հայաստանը երկար տարիներ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի օրոք եղել են հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հարաբերությունների կարգավորման հարցեր։ Բայց հետո ամեն ինչ լավ չգնաց հենց այն պատճառով, որ Թուրքիան նախապայմաններ դրեց։ Իսկ Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերություններն առանց որևէ պայմանի։ Բայց Թուրքիան կարող է չհամաձայնել սդրան։ Այսինքն՝ խնդիրը հենց թուրքական դիրքորոշումն է»,- ասել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախապայմաններն են եղել՝ Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչման թեմայի քարոզից և Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը։ Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ հակասությունների սրությունը զգալիորեն նվազել է 2020 թվականի պատերազմի ժամանակ հայերի կողմից տարածքների զգալի մասի կորստից հետո։ Ուստի Ղարաբաղյան հիմնախնդիրն այլևս չի կարող լինել այնպիսի նյարդայնացնող գործոն թուրք-հայկական հարաբերություններում, որքան եղել է գրեթե 30 տարի։

Անդրադառնալով Ցեղասպանության թեմային՝ Ալեքսանդրովն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել դրանից։

«Իհարկե, Հայաստանն արդեն պատրաստ է Թուրքիայից չպահանջել Ցեղասպանության ճանաչումը։ Բայց Հայաստանը չի հրաժարվի այս հարցը համաշխարհային հարթակում առաջ քաշելուց և այլ երկրների խորհրդարանների կողմից այն ճանաչելուց»,- ասել է քաղաքագետը։

Միխայիլ Ալեքսանդրովն ընդգծել է, որ հարաբերությունները կարգավորելու որոշումը հենց Թուրքիան է ընդունելու, բոլոր առավելությունները նրա կողմն են, և ներկայումս շատ դժվար է ասել՝  Թուրքիան նման որոշում կկայացնի՞, թե՞ ոչ։


«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica