close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուք ու խցանումներ Տաթևով Կապան գնացող բեռնատարների համար․ և սա միջպետական նոր ճանապարհն է

Քաղաքական

20 Հունվարի 2022, 12:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուք ու խցանումներ Տաթևով Կապան գնացող բեռնատարների համար․ և սա միջպետական նոր ճանապարհն է

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին փոխարինող՝ Տաթևով դեպի Կապան ճանապարհը նեղ է՝ պատված ձյունով ու մրրիկով, ինչը շատ դեպքերում անհնար է դարձնում բեռնատարների երթևեկը։

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են այդ նեղ ճանապարհին հսկայական բեռնատարները դժվարություններ կրում․ հաճախ բեռնատարները ստիպված են լինում մի որոշ տարածություն հետ-հետ գնալ՝ զիջելով դիմացից եկեղ բեռնատարին, քանի որ ճանապարհն այնքան նեղ է, որ դիմացից եկողները չեն կարողանում կողքով անցնել, որոշ տեղերում մեքենաներն ուղղակի ընկել են ճանապարհի եզրի հատվածն ու լռվել ձյան մեջ, մի հատվածում էլ գրեթե ամեն օր մի քանի ժամ մրրիկ է լինում ու մեքենաները ստիպված են լինում կանգնած մնալ մինչև մրրիկը դադարի, որ հնարավոր լինի մաքրել դիմացի ու հետևի ձյան բլուրները։

Փաստորեն այս նոր ճանապարհի խնդիրը միայն այն չէ, որ մի քանի րոպեի ուղին անցնում են մի քանի ժամում, այն նաև նեղ է, անհարմար և բազմաթիվ շրջադարձերով։

Աննա Բալյան

Տեսանյութը՝ ստորև․  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica