close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի առջև. համայնքի 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ իրականացնելու ստորագրահավաքին

Հասարակություն

20 Հունվարի 2022, 12:30
 Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի առջև. համայնքի 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ իրականացնելու ստորագրահավաքին

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաքին։ Այս մասին կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը պատասխանի «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած պահանջին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված։ 

Բողոքի ակցիայի մասանակիցները վկայակոչում էին ՏԻՄ օրենքը, ըստ որի՝ եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ, և հիշեցնում էին, թե ինչպիսի խախտումներով է համայնքի ղեկավար ընտրվել։

Բողոքի ակցիային մասնակցում էր նաև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավար առաջադրված Վոլոդյա Գրիգորյանը, որը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր հայտարարել, որ ավագանու մանդատները վայր են դնում։ 

«Մանդատները վայր դնելու հետ կապված հայտարարությունը եղել է նրա համար, որ բախումներ չլինեն․ մեզ ընտրած քաղաքացիները և չընտրողները հավաքված են եղել մի վայրում, որտեղ կարող էր տհաճ իրավիճակ լինել։ Ես այդ արտահայտությունը արեցի, որպեսզի համերաշխության ֆոն ստեղծվի այդ պահին»,- ասաց նա։

Վոլոդյա Գրիգորյանը մանրամասնեց՝ քանի որ դատարան են դիմել, ավագանու մանդատները վայր դնել չեն կարող, բացի դրանից՝ համայնքի բնակիչներն ակնկալում են, որ արդարությունը կվերականգնվի։ 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica