close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձրաստիճան պաշտոնյաներին տուգանած, նաեւ փչացած մեքենան հրող պարեկները խրախուսվել են. Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

20 Հունվարի 2022, 12:57
 Բարձրաստիճան պաշտոնյաներին տուգանած, նաեւ փչացած մեքենան հրող պարեկները խրախուսվել են. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ՝ խոսենք այն դեպքերի մասին, երբ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու համար։ Եթե ճիշտ եմ հիշում՝ մենք այդ դեպքերում քրեական գործեր ունենք հարուցված․ այսօր՝ հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը նշեց, որ 2021-ի 6 ամիսների ընթացքում պարեկային ոստիկանության կողմից արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, բոլոր դեպքերուվ հարուցվել է քրգործ։ «Երեկ ունեցանք նոր դեպք․ Իսակովի պողոտայում քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտում կատարելու համար փորձել է կաշառք առաջարկել, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեց նա: 

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյան, նրա ընտանիքի անդամը պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է պատասխանատվության, տվյալ պարեկը արժանացել է խրախուսման՝ ոստիկանապետի հրամանով:

Նա մի դեպք պատմեց. «Ոստիկնության պետն անցնելիս տեսել է, թե ինչպես են պարեկային ոստիկանները խցանումից խուսափելու համար հրում փչացած մեքենան: Այս դեպքում նույնպես այդ ոստիկանները խրախուսվել են: Սրանք կարեւոր նրբություններ են, որոնք կարեւոր բաների մասին են խոսում: Ուզում եմ գնահատել այն աշխատանքը, որ կատարված է պարեկային ոստիկանության հիմնադրման ուղղությամբ»։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica