close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

20 Հունվարի 2022, 08:38
 «Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս խորհրդարանական համանուն խմբակցության, առաջիկայում կակտիվանա ու նոր գործընթացներ կսկսի:

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ նախագահ Քոչարյանը որոշել է գարնանը պայքարի նոր մարտավարություն սկսել ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության նոր գործողություններ իրականացնել: Թե ինչ գործընթացների ու ժամկետների մասին է խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել:

«Եկեք ժամկետներով չխոսենք, որովհետեւ ես այն մարդկանցից չեմ, որ ձմռանը, գարնանը, ամռանը կամ աշնանը թեժ եղանակ են խոստանում: ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը 2021-ի ավարտին էլ էին խոսում դիմադրության, շարժման մասին: Այդ շարժումն ավելի հզորացնելու աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչության, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հավաքագրում»,- նշեց նա:

Հարցին՝ այսինքն՝ ուժերն են ի մի բերում արդյոք, լակոնիկ պատասխանեց՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica