close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Մանուկյանին մենակ չեն թողել՝ նա ներգրավված է եղել բոլոր գործընթացներին․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 19:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Մանուկյանին մենակ չեն թողել՝ նա ներգրավված է եղել բոլոր գործընթացներին․ Քրիստինե Վարդանյան

Կա՞ արդյոք 17 քաղաքական ուժերի ֆորմատը և ինչո՞ւ է լուսանցքում մնացել Վազգեն Մանուկյանի ներուժը՝ ըստ Yerkir.am-ի կապանցիներից մեկն այս հարցերն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանին՝ սյունեցիների հետ հանդիպման ժամանակ։

Պատգամավորը պատասխանեց, որ «17-ի» ֆորմատը ո՛չ հայտարարվել է, որ փլուզվել է, ո՛չ հայտարարվել է, որ կա։

«Այդ ֆորմատն ստեղծվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, դրանից առաջ դրա այլ ձևերով գոյությունը կար, հետո սահուն ձևափոխվել է մեկ ուրիշ բանի»,-ասաց նա և մանրամասնեց, թե առաջնահերթ ինչ է արել Դաշնակցությունը պատերազմի լուրը լսելուն պես։

Նա արձանագրեց, որ Վազգեն Մանուկյանին քաղաքական ուժերն ընտրել են համախոհությամբ՝ հաշվի առնելով նրա ավանդը, փորձը, խելքը, քանի որ նա որևէ ուժ չէր ներկայացնում։

«Սակայն եղավ ստանդարտ սցենարը՝ մինչև ընդդիմությունը կհայտարարեր՝ ով է վարչապետի միասնական թեկնածուն, Վազգեն Մանուկյանի վիդեոն տարածվեց, նրա դեմ հսկայական արշավը եղավ և Վազգեն Մանուկյանն արդեն դարձավ տապալված թեկնածու։ Վստահ եմ՝ ես և դուք ճանաչում ենք իրեն, բայց ես վստահ չեմ, որ 18-20-30 տարեկանների մեծամասնությունը ճանաչում է։ Այդ մարդիկ, չճանաչելով Վազգեն Մանուկյանին, սկսեցին ատել»,-ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը իրենց՝ 17 ուժերի, սխալներից համարեց նաև դա, որ մտածել են, որ բոլորն ամեն ինչ գիտեն իրենց թեկնածուի մասին, թեկնածուն էլ հանրահավաքների ժամանակ կարճ է խոսել՝ դարձյալ մտածելով, որ բոլորն իր նախորդ հոդվածները կարդացել են, և չաշխատեց երկիրն այդ իրավիճակից հանելու տարբերակը։

«Եթե առիթ ունենաք Վազգեն Մանուկյանի հետ խոսելու, ինձ թվում է ինքն էլ այս նույնը կասի։ Իսկապես այդպես էր․ նրանից չէր, որ չուզեցին՝ չաշխատեց, այլ փորձեցին՝ չաշխատեց, այդ մեքենային դիմագրավել չեղավ։ Ու այդ ընթացքում պատկեր փոխվեց»,-ասաց նա։

2020-ի նոյեմբերի իրականությունը տարբեր էր 2021-ի փետրվարի իրականությունից, փաստեց Քրիստինե Վարդանյանը, սա է պատճառը, որ «Հայաստան» դաշինքը եղավ այն տեսքով, որ եղավ և գլխավորեց այն մարդը, ով գլխավորեց։

«Վազգեն Մանուկյանը մենակ չի թողնվել, նա լրիվ ներգրավված է եղել այդ թվում նաև դաշինքի կազմավորման գործընթացին, մինչև հիմա էլ խորհրդատվություն և կապ կա, ինքն իր տեսակետը նաև առանձին է արտահայտում։ Եթե որևէ բան ցանկանում է անել՝ համադրվում է, իր տեսակետը նաև հաշվի է առնվում, որովհետև հիմա անթույլատրելի շռայլություն է այդպիսի մարդկանց չներգրավելը։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ, նաև վերջերս եմ շփվել՝ իմ սուբյեկտիվ տպավորությունն է, որ իր մոտ նեղացածություն չկա»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica