Եթե պատմեմ՝ ինչ է ասել ինձ Խաչատուր Սուքիասյանը, դա համազգային շոկ կառաջացնի․ Հոխիկյան
Քաղաքական

Եթե Ազգային ժողովում Խաչատուր Սուքիասյանը 38-րոպե է Թուրքիայի քարոզ արել, ինձ 2021 թվականի հունվարի 25-ին 2 ժամ 35 րոպե էր այդ ամենը քարոզում, համոզում էր, որ Թուրքիայի հետ պետք է բարեկամություն անել, որ իրենք այդ ամենի մասին վաղուց էին մտածում և այլն։ Այս մասին ասուլիսում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Այնպիսի բաներ, ինչպիսին Սուքիասյանն է ինձ ասել, դա համազգային շոկ կառաջացնի, նաև նոր գործընթացների սկիզբ կարող է դնել»,- ասաց Հոխիկյանը։
Նրա խոսքով՝ ինքը չի կարող շատ մանրամասներ ներկայացնել, քանի որ ասելու են՝ ապացուցիր, իսկ ինքն այդ հանդիպմանը եղել է առանց ձայնագրող սարքերի։
«Ես կխոսեմ այն ժամանակ, երբ կսկսվի Սուքիասյանի և ՔՊ-ի դատավարությունը»,- նշեց մոդիափորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։