close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում պայթյուն է որոտացել նավթամուղում

Տարածաշրջան

19 Հունվարի 2022, 11:40
 Թուրքիայում պայթյուն է որոտացել նավթամուղում

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքում, պայթյուն է որոտացել նավթամուղում։ Դրա հետևանքով նավթամուղը բռնկվել է. հայտնում է թուրքական A Haber-ը։

Հրդեհը նույնիսկ տարածվել է Նարլըի տարածքի մոտ գտնվող ճանապարհի վրա  և ընդգրկել է Քահրամանմարաշ-Գազիանթեփ ավտոճանապարհի մի մասը. երթուղին երկու ուղղություններով փակ է։

Նավթատարը պատկանում է թուրքական նավթային BOTAS բաժնետիրական ընկերությանը։

Քահրամանմարաշի քաղաքապետ Հայրեթթին Գյունգերը հայտնել է, որ հրդեհը մարելու համար ուղարկվել է 19 հրշեջ մեքենա։

Միջադեպի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհը մարվել է։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica