close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էս արտահայտված մտքին մենակ թուրքը կարող է ծիծաղող սմայլիկ դնել. Տ. Նալչաջյանը՝ Ի. Սաղաթելյանի հայտարարության մասին

Քաղաքական

19 Հունվարի 2022, 10:44
 Էս արտահայտված մտքին մենակ թուրքը կարող է ծիծաղող սմայլիկ դնել. Տ. Նալչաջյանը՝ Ի. Սաղաթելյանի հայտարարության մասին

Տիգրան Նալչաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ֊ում ունեցած ճեպազրույցից մի հատված, որտեղ քաղաքական գործիչը հայտարարում է Հադրութի և Շուշիի, հայոց պատմական հսյրենիքի ազատագրման անհրաժեշտության մասին։

Լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջի տվյալ հրապարակման տակ մի շարք օգտատերեր արձագանքել են ծիծաղի նշաններով։ (Վերջիններիս ֆեյսբուքյան վարքագիծն ուսումնասիրելիս պարզորոշ դառնում, որ նրանք Փաշինյանի ավազակապետության աջակիցներն են և իշխանական սնուցմամբ գոյատևող կեղծ օգտատերերը)։

Ի պատասխան դրա՝ կինոռեժիսոր, սցենարիստ, 44֊օրյային Շուշիի ինքնապաշտպանության թեժ մարտերի մասնակից Տիգրան Նալչաջյանը գրել է. «Անկախ նրանից՝ Իշխանին կամ իր թիմին համակրում եք, թե չէ, բայց էս արտահայտվող մտքին մենակ թուրքը կարա ծիծաղող սմայլիկ դնի։ Շուշին ու Հադրութը հետ ենք բերելու, ու մեկը հենց ես մասնակցելու եմ այդ օպերացիային»։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանի նշյալ հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական զլմ֊ների և հանրության շրջանում, ինչպես նաև Փաշինյանի հայրենավաճառ իշխանության և նրան հարող շրջանակներում»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica