Հունվարի 18-ին տեղումներ չեն լինի
Հասարակություն

Մայրաքաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության շրջանների զգալի մասում հունվարի 19-ից 20-ը սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-ից 12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի: